Պուտինը Սի Ցզինպինին հայտնել է Կիևի հետ բանակցությունների պատվիրակություն ուղարկելու պատրաստակամության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ և տեղեկացրել Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության պատճառների և Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցելու Մինսկ պատվիրակություն ուղարկելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ նախագահը մանրամասն տեղեկացրել է Չինաստանի նախագահին Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու և քաղաքացիական բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու համար հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշման պատճառների մասին, ինչպես նաև ուկրաինական պետության դեմիլիտարիզացիան (ապառազմականացում) ու դենացիֆիկացիան ապահովելը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես հավելել են Կրեմլում, Պուտինը նաև նշել է, որ «հաշվի առնելով Կիևից հենց նոր ստացված ազդանշանները՝ պատրաստ կլինի պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար»։
Չինաստանի նախագահը նշել է, որ հարգում է Մոսկվայի գործողությունները Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամում։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին Պուտինին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ
- Պուտինի հետ զրույցում Ռայիսին նշել է՝ Ուկրաինայի ճգնաժամը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնվելու քաղաքականության արդյունքն է
- Մակրոնը Զելենսկու խնդրանքով զանգահարել է Պուտինին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նույն Պուտինը այդ հռչակագրի ստորագրման պահին հայտարարում է, որ արցախյան խնդիրը դեռ կարգավորված չէ
- Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը հարկադրված միջոց է որակել
- Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
- Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
- «Չարաբաստիկ համաճարակը» կամ ինչպես են Պուտինն ու Ալիևը բանակցություններ վարում Կրեմլում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին