ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում շարքից հանել է 118 ռազմական օբյեկտ և խոցել է 5 ինքնաթիռ
Հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները շարքից հանել են ուկրաինական 118 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 11 օդանավակայան, խոցել են ուկրաինական հինգ ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ և հինգ անօդաչու թռչող սարք, ուրբաթ օրը հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, գրում է Ինտերֆաքսը։
Նրա խոսքով՝ ավելի քան 150 ուկրաինացի զինվորներ վայր են դրել զենքերը և հանձնվել, 82 ուկրաինացի զինծառայող էլ Զմեյնի կղզու մերձակայքում զենքերը վայր դրած ինքնակամ հանձնվել են ռուս զինվորականներին։
«Այժմ նրանցից վերցվում է մարտական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին ստորագրություն, և մոտ ժամանակներս նրանք կվերադարձվեն իրենց ընտանիքներին»,- ասել է Կոնաշենկովը։
Բացի այդ, հանձնվածների թվում են Ուկրաինայի զինված ուժերի 53-րդ առանձին մեքենայացված բրիգադի 11 զինծառայողներ Նիկոլաևսկի շրջանում: «Նաև Ուկրաինայի Զինված ուժերի ծովային հետևակի 36-րդ բրիգադի ծովային հետևակայինների ստորաբաժանումներից մեկը կապ է հաստատել ԴԺՀ-ի միլիցիայի հրամանատարության հետ և միջանցք է խնդրել Հանրապետության տարածք դուրս գալու համար: Զենք հանձնելուց հետո նրանք նույնպես հնարավորություն կունենան վերադառնալ իրենց ընտանիքների մոտ», - նշել է Կոնաշենկովը։
Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների գոտում իրավիճակի կայունացումից հետո «բոլոր հանձնված ուկրաինացի զինծառայողները տուն կվերադառնան»։
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի ԶՈւ-ն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում շարքից հանել է ԶՈւ-ի կառավարման 13 կետ և կապի հանգույց, 36 ռադիոլոկացիոն կայան, ոչնչացրել են 14 զենիթային հրթիռային համալիրներ (Ս-300 ՀՕՊ) և «Օսա»։
«Ոչնչացվել են նաև18 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի յոթ ռեակտիվ համակարգեր, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 41 միավոր և հինգ մարտական մոտորանավակ», - հավելել է Կոնաշենկովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան