Զելենսկին, Սաակաշվիլին և Փաշինյանը կարծես երկվորյակ եղբայրներ լինեն. Տիգրան Քոչարյան
«Եթե վերլուծենք Զելենսկու, Սաակաշվիլիի և Փաշինյանի գործողությունները, ապա կպարզվի, որ նրանք կարծես երկվորյակ եղբայրներ լինեն»,-մամուլի ասուլիսում հայնտնեց բլոգեր, քաղաքագետ Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքով, երբ Փաշինյանը եկավ իշխանության՝ միանգամից կազմակերպեց հակառուսական գործողություններ՝ այն սկսելով «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության դեմ գործողություններով:
«28 հազար դոլարի խնդրով առավոտ շուտ մտան ընկերության գրասենյակ և այդ «մասկի-շոուն» ղեկվարում էր Արգիշտի Քյարամյանը, ոը հետագայում նաև հայտարարեց ռուսական գործակալների որս»,-նկատեց Քոչարյանը և հիշեց, որ Յուրի Խաչատուրովի ձերբակալման հետևանքով էլ ՀԱՊԿ-ի վարկանիշին հարված հասցվեց:
Բանախոսը նկատեց, որ Փաշինյանի այդ գործողությունների արդյունքում Ռուսաստանն առանձնապես ոգևորված չէր, որպեսզի պաշտպանել Հայաստանին:
«Բայց երբ ՌԴ-ն սկսեց խառնվել տարածաշրջանի գործերին և պաշտպանել ՀՀ շահերը, Հայաստանը 44 օր շարունակ մերժեց ՌԴ առաջարկները և եթե Ռուսաստանն առանց ոչ մեկին հարցնելու չհայտնվեր Ստեփանակերտում, ապա մենք Արցախն իսպառ կորցնելու էինք»,-հայտարարեց բլոգերը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով Ադրբեջանի ձեռքն անընդհատ խաղաթուղթ էր տալիս, որպեսզի վերջինս միջազգային հանրությանը Հայաստանին ներկայացնի որպես ոչ ադեկվատ բանակցող և փորձի իր հարցերը լուծել ռազմական ճանապարհով:
Տիգրան Քոչարյանը նկատեց, որ նույն բաներն արեց Զելենսկին՝ սկսելով Դոնբասի հարցով Մինսկի համաձայնագրերի չկատարելուց, մինչև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին հայտարարելը:
Նրա խոսքով՝ Զելենսկին իր գործողություններով հասցրեց այն կետին, որ Ռուսաստանին այլ բան չէր մնում, քան հարձակվեր Ուկրաինայի վրա:
Քաղաքագետը պնդեց, որ Սաակաշվիլին, Զելենսկին և Փաշինյանը փորձանք են բերել իրենց երկրների գլխին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան