Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չի կայացել
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ Ներկա էր 89 դատավոր:
Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատավորների վրա ճնշումների մասին ահազանգեր չի ստացել։
«Անձը պետք է ճնշվող լինի, որ ճնշումն ազդի նրա վրա։ Ի՞նչ ճնշում, որ ժողովը չկայանա՞, ինձ որևէ մեկը չի ահազանգել, որ փորձում են ճնշում գործադրել կամ ճնշում են գործադրել, որ ժողովին չմասնակցի ու տեղի չունենա, նման ահազանգեր չենք ստացել», - ասաց Ա.Ազարյանը։
Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների և դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էին իրականացրել և դիմել Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Դատավորների ընդհանուր ժողովը, ամենայն հավանականությամբ, կտապալվի
- ՄԻ պաշտպանի ինստիտուտը օրինակելի է դարձել ողջ աշխարհում․ ՀՀ Դատավորների միություն
- Դավիթ Հարությունյան. Ընդունված օրենքը չեզոքացրել, վերացրել է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքը
- Վտանգված է դատական իշխանության անկախությունը. Դատավորների միություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին