Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ռուս միլիարդատերերը մեր օրում կորցրել են գրեթե 40 մլրդ դոլար
Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը մեկ օրում նվազել է 38,162 միլիարդ դոլարով։ Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը։
Ըստ աղբյուրի՝ ռազմական գործողության սկսվելուց հետո փլուզվել է նաև ֆոնդային շուկան։
Այպիսով, չնայած նավթի գների կտրուկ աճին, ամենից շատ գումար կորցրել է «Լուկօյլ»-ի սեփականատեր Վագիթ Ալեքպերովը։ Նրա կարողությունը կրճատվել է 5,4 մլրդ դոլարով՝ հասնելով 19,5 մլրդ դոլարի։
Կորուստներ են ունեցել նաև «ՆովատԷկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը (4 մլրդ դոլար), «ՆովատԷկ»-ում և «Սիբուր»-ում տնօրենների խորհրդի անդամ Գենադի Տիմչենկոն (3,9 մլրդ դոլար):
«Սևերստալ»-ի տնօրենների խորհրդի նախագահ և հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովն էլ կորցրել է 3,5 մլրդ դոլար, իսկ «Նորնիկել»-ի նախագահ Վլադիմիր Պոտանինի կարողությունը կրճատվել է 3,3 մլրդ դոլարով:
Վարկանիշի կազմման համար հիմք են ընդունվել Forbes Real-Time հաշվիչի տվյալները, որը գնահատում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողության փոփոխությունը իրական ժամանակում: Ռուս միլիարդատերերի օրական կորուստների մասին տվյալները հաշվարկվել են Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հայտարարել էր, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, նա որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում ուկրաինական տարածքների օկուպացիան:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են գալիս ռազմական ենթակառուցվածքը: Գերատեսչությունից հավաստիացրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան կարգելափակի եվրոպական պատժամիջոցների տակ հայտնված բոլոր ռուսաստանցիների հաշիվները
- Ռուսաստանը Մեծ Բրիտանիային սպառնում է պատասխան քայլերով՝ «Աէրոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցների համար
- Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները փետրվարի 25-ին պաշտոնապես կհաստատվեն
- Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական հինգ բանկի նկատմամբ
- Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են պատրաստել Ռուսաստանի բանկերի դեմ