Ռուսական DNS էլեկտրոնային խոշոր ցանցը ապրանքների գները բարձրացրել է մինչև 30 տոկոսով
Ռուսական DNS էլեկտրոնային խոշոր ցանցը ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի ֆոնին ապրանքների գները բարձրացրել է մինչև 30%-ով, ասել է DNS-ի տնօրեն Դմիտրի Ալեքսեևը՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Երեկ մեկ գիշերվա ընթացքում մենք բախվեցինք այն խնդրին, որ մեր ամբողջ գործունեությունը վերածվեց դեֆիցիտի բաշխման։ Առաջացել էր աժիոտաժային պահանջարկ, կայքէջում խափանումներ եղան, վաճառքը գրեթե կրկնապատկվել է։ Դա ազդել է նաև գների վրա, այժմ աճը կազմել է 30%: Եվ մենք չենք կարող ասել, որ հետագայում աճ չի լինի»,- գրել է Ալեքսեևը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով, տեխնոլոգիական պատժամիջոցների ներդրման ֆոնին դեռ պարզ չէ, թե ինչպես են տեղի ունենալու ապրանքների մեծ ցանկի մատակարարումները։
«Իրավիճակը զարգանում է այնքան վատ սցենարով, որ հնարավոր չէ ինչ-որ բան պլանավորել»,- հավելել է Ալեքսեևը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Մեծ Բրիտանիային սպառնում է պատասխան քայլերով՝ «Աէրոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցների համար
- Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մենակ է մնացել
- Մակրոնը Զելենսկու խնդրանքով զանգահարել է Պուտինին
- Զելենսկի. Մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել
- Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը հարկադրված միջոց է որակել
- Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի. Զելենսկի
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում