Մակրոնը Զելենսկու խնդրանքով զանգահարել է Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ռիա նովոստին գրում է, որ հինգշաբթի երեկոյան ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահները։
«Նախագահ Զելենսկու խնդրանքով ես արագ, անկեղծ և անմիջական զրույց եմ ունեցել նախագահ Պուտինի հետ, որպեսզի նախ՝ խնդրել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցում, և երկրորդ՝ առաջարկել զրուցել Զելենսկու հետ, ով դա խնդրում է, բայց նա ինքը չի կարողացել կապ հաստատել նրա հետ»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Նա հավելել է, որ նաև Ռուսաստանի նախագահին «մեսիջ է փոխանցել Ֆրանսիայից և Զելենսկու ուղերձը»։
«Առայժմ դա արդյունք չի տվել»,- նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր մտադրությունը՝ «աշխատել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, երբ հնարավոր է»:
Կրեմլից ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինն ու Մակրոնը «լրջորեն և անկեղծորեն» կարծիքներ են փոխանակել ուկրաինական իրադարձությունների հետ կապված, Պուտինը սպառիչ բացատրություններ է տվել իրավիճակի վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի. Մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել
- Ուկրաինայում, Դոնեցկում, Լուգանսկում հայերի շրջանում տուժածներ չկան․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
- Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի. Զելենսկի
- Խարկովում ռուսական տանկեր են ոչնչացվել. Ուկրաինայի ԶՈւ
- ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանում ուկրաինացիներին ոչինչ չի սպառնում.
- Ըստ Էրդողանի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողությունը միջազգային իրավունքին հակասող քայլ է
- ԵՄ իշխանություններն արգելել են թռիչքներն Ուկրաինայի օդային տարածքում
- Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները փետրվարի 25-ին պաշտոնապես կհաստատվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան