Քաղաքական 17:12 24/02/2022 Հայաստան

Անժելա Էլիբեգովա. Երևան եկած ադրբեջանցի պատգամավորները փաստեցին՝ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Եվրանեսթի Բյուրոյի ու հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Երևան եկած ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում ու Բաքու վերադարձից հետո հնչեցրած հայտարարությունների, այդ համատեքստում խաղաղության դարաշրջանի  հնարավորության մասին Panorama.am-ը զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ։

Panorama.am-Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանցի պատգամավորների հայտարարությունները Եվրանեսթի երևանյան նիստերի ընթացքում, Բաքվից կատարած գրառումները։

Անժելա Էլիբեգովա-Պետք է փաստել, որ ադրբեջանցի պատգամավորներն իրենց վարքագծով, հայտարարություններով, պրովոկացիոն լուսանկարներով, գրառումներով ամբողջությամբ ցույց տվեցին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության դարաշրջանին։ Այդ ամենը եկավ ապացուցելու, որ խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ գեղեցիկ, միֆական հայտարարություններն Ադբեջանի կողմից որևէ արձագանք չեն ստանում։ Ադրբեջանցիները ցույց տվեցին, որ չունեն արգանք ընդունող կողմի նկատմամբ, ցույց տվեցին, որ լինելով պատերազմում հաղթող կողմ, որևէ քաղաքակիրթ զրույցի պատրաստ չեն նույնիսկ միջազգային կառույցների միջնորդությամբ։
Բացի այդ, Հայաստանի տարածքում գտնվելով՝ ադրբեջանցիները  գնացին հակաիրանական սադրանքի, խոսքը Կապույտ մզկիթի վերաբերյալ հայտարարությունների մասին է։ Այս ամենն արտահայտում են Ադրբեջանի պաշտոնական վարքագիծը, հետպատերազմյան դիրքորոշումները։

Panorama.am-Ադրբեջանցիներն Արցախի օկուպացրած տարածքում հայկական մշակութային հուշարձանները կամ իրենց են վերագրում, կամ ալբանացիներին։ Երևանում գտնվող իրանական Կապույտ մզկիթն էլ յուրացրեցին։ Սա ինչի՞ մասին է վկայում։

Անժելա Էլիբեգովա-Սա խոսում է սեփական մշակութային արժեքներ չունենալու բարդույթի մասին։ Երբ ունես բարդույթ քո մշակութային արժեքների խղճուկ ու փոքրաթիվ լինելու պատճառով և ուզում ես անընդհատ երևալ ավելի զարգացած ու հին էթնիկ միավոր, քան կաս իրականում, անընդհատ  փորձում ես հարևաններից վերցնել պատմամշակութային արժեքներն ու վերագրել քեզ։ Ադրբեջանցիներն այս առումով աչք են տնկում ոչ միայն հայերի ու իրանցիներ մշակութային ժառանգության վրա, այլև Ադրբեջանի տարածքում բնակվող էթնիկ փոքրմասնությունների՝ թալիշների, լեզգիների և այլոց։ Իհարկե, սա հակագիտական թեմա է, բայց իրենց հասարակության մեջ, ուղեղները լվանալով, պատմության դասագրքերում իրականությունը խեղաթյուրելով, պաշտոնական մակարդակով սուտ խոսելով կարողանում են հասնել այդ հարցի վերաբերյալ միասնական մոտեցման։

Ցավոք սրտի, լինում են դեպքեր, երբ ադրբեջանցիները կարողանում են համոզել նաև մեր հասարակությանը։ Մենք տեսնում ենք դեպքեր, երբ ադրբեջանական քարոզչությունն այստեղ պարարտ հող է գտնում։ Կան մարդիկ, որ համարում են, Արցախը ադրբեջանական տարածք է։ Իհարկե, նրանք փոքրաթիվ են, բայց երևույթն արդեն վտանգավոր է։ Մեր պատմությունը չիմանալու, վատ իմանալու հետևանքով մարդիկ դառնում են ադրբեջանական քարոզչության զոհ։ Սեփական արժեքների պահպանման խնդիր ունենք։

Panorama.am -Դրան նպաստո՞ւմ է Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականութունը։

Անժելա Էլիբեգովա -Այո։ Եթե մենք չենք պայքարում հայկականի համար, մեր ունեցածը շռայլորեն բաժանում ենք թշնամուն, որոշ ժամանակ անց առերեսվելու ենք Նախիջևանի պատմության հետ նաև Արցախի օկուպացրած տարածքներում։ Նախիջևանում ջնջվեց հայերի հետքը։ Ես վստահ չեմ, որ մեր հայրենակիցները քաջատեղյակ են Նախիջևանի հայերի, Ջուղայի խաչքարերի, Ագուլիսի եկեղեցիների ճակատագրից։ Այն պահին, երբ մենք հրաժարվում ենք մեր ինքնության մաս կազմող պատմամշակութային հուշարձանները պաշտպանելուց, ադրբեջանցիները շատ արագ դրանք յուրացնում են, դրանցից վերացնում են հայկական հետքը։

Panorama.am-Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանցի պատգամավորների հայտարարություններին հայկական կողմի արձագանքի քայլերի բացակայությունը։ Կա կարծիք, որ Հայաստանը պետք է դիմեր Եվրանեսթին՝ ադրբեջանցիների հայտարարությունները դատապարտելու հորդոր-պահանջով։

Անժելա Էլիբեգովա- Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում երևի 30-40 միջադեպ  է եղել, որոնց պետք է բավականին կոշտ արձագանքեր պաշտոնական Երևանը, ինչը մենք չենք տեսնում, և որն ամեն անգամ արդարացվում է ադրբեջանցիներին չնյարդայնացնելու ձգտումով։ Սակայն դրա արդյունքում Ադրբեջանի առավելապաշտական պլանները չեն փոխվում, Ադրբեջանը երկխոսությանն ավելի հակված չի դառնում։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի վախկոտ, զիջողական քաղաքականությունը որևէ կերպ խնդրի լուծմանը չի օգնում։ Ադրբեջանն արդեն խոսում է այն մասին, որ Երևանն իրենցն է, վերադառնալու են։ Ես հասկանում եմ, որ մենք ունենք բնակչության մի հատված, որը չի պատկերացնում դրա իրական լինելը, բայց Ուկրաինայի բնակչության մի ստվար հատված էլ չէր պատկերացնում, որ այսօր նման բան է լինելու իրենց երկրում։ Երբ թշնամիդ անընդհատ սպառնում է քեզ ոչնչացմամբ, նաև սպանում է, գերեվարում, հույսը դնել միֆական խաղաղության վրա, միամտություն է։

Տեսեք, Սյունիքում ինչքան մենք հետ ենք քաշվում, Ադրբեջանն այդքան առաջ է գալիս։ Պաշտոնապես ասում են՝ Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չենք տալու, Գորիս-Կապան ճանապարհի համար չենք վիճելու։ Հիմա Աստված գիտի, թե ադրբեջանցները քանի կմ են առաջ եկել։ Այս պահի դրությամբ իրավիճակի մասին մենք նույնիսկ տեղյակ չենք։  Հանրությանն այդ մասին չեն իրազեկում։  Անցած տարվանից ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում են, անցած տարվա մայիսին ադրբեջանցիներին մեկ ժամ էին տվել դուրս գալու համար, արդեն լրացավ տասն ամիսը։ Այս պայմաններում ցանկացած գիտակից մարդու համար հասկանալի է, որ խաղաղության մեր ձգտումը չի աշխատում։

Panorama.am-Հաշվի առնելով պատերազմից հետո զինված ուժերի՝ դեռ չվերականգնված վիճակը, արժանապատիվ կեցվածքի, արձագանքի հնարավորություն կա՞։

Անժելա Էլիբեգովա-Արժանապատիվ կեցվածք ընդունելու համար պետք է ունենալ իշխանություն և համակարգ, որը պետք է ու պատրաստ է օր ու գիշեր աշխատել։ Պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը պատկեացնում է, թե ինչ է ազգային պետությունը, ազգ-բանակ գաղափար, արժեհամակարգային պետությունը։ Այս պահին մենք, ցավոք, նման իշխանություն չունենք։ Ակնհայտ է, այն ճանապարհը, որն իշխանությունն ընտրել է, սխալ է, անարդյունավետ է, պատերազմից հետո շարունակում են զոհվել խաղաղ բնակիչներ, զինվորներ։ Ադրբեջանցիները շարունակում են գերեվարել մեր զինվորներին, շարունակում են մեր պետության տարածք մտնել։ Պետք է լինի իշխանություն, որ ընտրի արդյունավետ ճանապարհն ու կարողանա գործել արդյունավետ։

Panorama.am-Շնորհակալ եմ։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}