Քաղաքական 09:58 25/02/2022 Հայաստան

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նույն Պուտինը այդ հռչակագրի ստորագրման պահին հայտարարում է, որ արցախյան խնդիրը դեռ կարգավորված չէ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ Panorama.am-ը զրուցել է Մոսկվայում փետրվարի 22-ին ստորագրված Ռուսաստանի ու Ադրբեջանի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների , Արցախի խնդրի կարգավորման վրա այդ փաստաթղթի ազդեցության մասին։

Panorama.am - Երկու օր առաջ ՌԴ ու Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։  Հարավային Կովկասում Հայաստանն այլևս Ռուսաստանի միակ դաշնակիցը չէ։ Սպասելի՞ էր նման զարգացումը Ձեզ համար։

Հրանտ Մելիք-Շահնազարյան- Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը վերանայել կամ, ավելի ճիշտ, նոր ռազմավարություն է մշակել իր հարակից տարածաշրջանների համար։ Մոսկվայի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հեգեմոն դիրքի վերականգնումն իրենց հիմնական առաջնահերթությունն է։ Հարավային Կովկասը, իհարկե, բացառություն չէ։

Իսկ դա ենթադրում է ոչ ստանդարտ լուծումներ։ Առաջին տպավորությունս այն է, որ եթե, օրինակ, Ուկրաինայում Ռուսաստանն իր խնդիրները լուծում է ուժի միջոցով, ապա մեր տարածաշրջանում ճիշտ հակառակը՝ նրանք փորձում են գործել որպես խաղաղություն և համագործակցություն բերող երկիր։ Բայց սրանով հանդերձ պետք է խոստովանեմ, որ ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ոչ միայն սպասելի չէր ինձ համար, այլև տհաճ, շատ տհաճ անակնկալ էր։

Վերջին հաշվով, եկեք չմոռանանք, որ ժամանակին Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք-զինամթերք վաճառելն էլ էր մեր հանրությանը ներկայացվում որպես ուժերի հավասարակշռություն ապահովելու և հակամարտող կողմերի զինման պրոցեսի վրա ռուսական վերահսկողություն սահմանելու միջոցով պատերազմի ռիսկերը նվազեցնելուն ուղղված քաղաքականություն ներկայացվում։ Եվ ի՞նչ տվեց դա մեզ 2020 թվականին։ Այնպես որ, ամեն ինչ իսկապես վատ է։ Ադրբեջանն անպայման փորձելու է օգտվել այս իրողություններից և արդեն Ռուսաստանի դաշնակցի դիրքերից փորձելու նոր զիջումներ կորզել իր համար տարածաշրջանում՝ փոխարենը փորձելով այնպիսի ծառայություններ առաջարկել Մոսկվային, որոնց մենաշնորհը նախկինում պատկանում էր Հայաստանին։

Panorama.am-Հայաստանի հակառակորդ երկրի և  դաշնակից պետության միջև նման փաստաթղթի ստորագրման գործում «ավանդ» ունի՞ հայկական կողմը։ Հնարավո՞ր էր դիվանագիտական ջանքերի պարագայում կանխել հռչակագրի ստորագրումը։

Հրանտ Մելիք-Շահնազարյան-44-օրյա պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը զրո ազդեցություն ունի ոչ միայն տարածաշրջանային, այլև ՀՀ կենսական շահերին վերաբերող գործընթացների վրա։ Ցավոք, սա փաստ է։ Իսկ մինչ պատերազմը այդ նույն դիվանագիտությունը, կարծես նպատակաուղղված, ամեն ինչ արեց, որպեսզի մեր անվտանգային բոլոր քաղաքական մեխանիզմները չեզոքացվեն, հօդս ցնդեն։ Հայաստանը ոչ միայն մեծ ավանդ ունի այդ դաշնագրի ստորագրման գործում, այլև հենց ինքն է դարձել նման զարգացումների հիմնական կատալիզատորը։ Ուստի չեմ զարմանա, եթե վաղը-մյուս օր Նիկոլ Փաշինյանը պարգևատրվի Բաքվի կողմից ռուս-ադրբեջանական հարաբերությունների այդչափ մեծ աճին նպաստելու համար։

Panorama.am- Այդ փաստաթղթի ստորագրումից հետո ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը։

Հրանտ Մելիք-Շահնազարյան-ՀՀ ԱԳՆ-ն արդեն փաստացի ողջունել է այդ համաձայնագրի ստորագրման փաստը։ Հիշեցնեմ՝ մեր արտաքին գերատեսչությունը հույս է հայտնել, որ այն «լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը»: Ի՞նչ կարող եմ ասել այսքանից հետո։ Հայաստանը հայտնվել է Ուկրաինայի այն քաղաքացիների օրը, որոնք ձեռքով ողջունում են իրենց քաղաքներ ու գյուղեր մտնող ռուսական զորքերին։

Panorama.am-  Ինչպե՞ս կանդրադառնա այս հռչակագրի ստորագրումը Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների վրա։

Հրանտ Մելիք-Շահնազարյան -Գիտե՞ք, եթե Մոսկվայում կասկածի անգամ նշույլ լիներ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները դաշնակցային մակարդակի բարձրացնելու հետևանքով Հայաստանում խնդիրներ կառաջանան, նրանք այդ քայլին չէին գնա։

Մանավանդ հիմա, երբ մեր երկրում դեռ այդքան թարմ են 44-օրյա պատերազմի մասին ցավոտ հիշողությունները և երբ մեր զինվորները դեռ շարունակում են տառապել Բաքվի բանտերում։ Ես վստահ եմ, որ պետական մակարդակով որևէ բան չի փոխվի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Իսկ մեր ժողովուրդը, ցավոք, արդեն վարժվել է այսպիսի հիասթափություններին։ Բայց խորքում, իհարկե, ամեն ինչ փոխվելու է։ Մենք պետք է ավելի իրատես դառնանք։ Հասկանանք, որ մեր շահը գերակա է միայն մեզ համար ու չսպասենք, որ Ռուսաստանը կամ ցանկացած այլ երկիր մեր փոխարեն կլուծի մեր խնդիրները։ Պետք է ճիշտ գնահատել առկա իրողությունները և համապատասխան քաղաքականություն մշակել։ Միայն այդ դեպքում կարելի կլինի հանգիստ վերաբերվել այսպիսի զարգացումներին և Հայաստանի համար դրանց հնարավոր բացասական ազդեցությունները չեզոքացնող քայլեր կատարել։ Ի վերջո պարզ է, որ երկարաժամկետ մարտավարության տեսակետից Հայաստանն ու Ռուսաստանը իրար կապող գործոնները շատ ավելի շատ են, քան ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական այսօրեական համագործակցությանը նպաստող զարգացումներն են։ Պետք է ուղղակի ճիշտ և հետևողական աշխատանք տանել ու, նորից եմ կրկնում, ադեկվատ ընկալել բոլոր իրողությունները։

Panorama.am- Հռչակագրի առաջին կետը մասնավորապես սահմանում է. «Կողմերը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը»։ Սա ինչպե՞ս կանդրադառնա Արցախի խնդրի կարգավորման վրա։

Հրանտ Մելիք-Շահնազարյան -Այո, այդ հռչակագրի առաջին կետի ձևակերպումները խնդրահարույց են մեզ համար։ Բայց նույն նախադասությունն այսօր մի կերպ կարող է մեկնաբանվել, վաղը՝ մեկ այլ կերպ։ Իսկ ո՞վ է ասել, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» հասկացությունը ենթադրում է Արցախի պատկանելիություն Բաքվի ռեժիմին։ Ալիևը՞։ Իսկ ես ասում եմ՝ ոչ։ Արցախը որևէ կապ չունի Ադրբեջանի ու նրա տարածքային ամբողջականության հետ։ Եվ այս իրողությունը փաստական բազում ապացույցներ ունի։ Ուզու՞մ ենք, որ Արցախը անկախ լինի, ուրեմն պետք է այդ խնդիրը լուծելուն ուղղված քաղաքականություն վարենք։ Եվ այս հարցում գլխավոր խնդիրը հիշատակված հռչակագրի առաջին կետում չէ։ Գլխավոր խնդիրը Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարության շենքում է նստած։ Նա է, որ չի խոսում Արցախի ապագայի մասին։ Նա է, որ մեր ազգային շահը զիջում է թշնամուն։ Նա է, որ վախենում է մտածել ամգամ Արցախի անկախության մասին։ Իսկ, օրինակ, նույն Պուտինը, նույն այդ հռչակագրի ստորագրման պահին հայտարարում է, որ արցախյան խնդիրը դեռ կարգավորված չէ։

Panorama.am- Հռչակագիրը սահմանում է ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական ոլորտներում, զինված ուժերի համագործակցության ամրապնդում, խորացում։ Սա պե՞տք է Հայաստանին մտահոգի։

Հրանտ Մելիք-Շահնազարյան-Միանշանակ։ Դա կարող է կենսական վտանգ դառնալ հայկական երկու հանրապետությունների համար։ Բայց ի՞նչ անել։ Պատասխանը կրկին նույնն է՝ պետք է իրավիճակ փոխել։ Առաջին հերթին մեր երկրի ներսում, մեր մտածելակերպում, իսկ հետո նաև՝ մեր շուրջը։ Սա տարիների ու տասնամյակների աշխատանք է։ Նույն իրատեսությունը ստիպում է ասել, որ պատերազմում պարտություն կրելուց հետո մեզ ռեաբիլիտացիոն մեծ ժամանակաշրջան է պետք։ Ու նաև օգնություն՝ այդ թվում Ռուսաստանից։ Ես կասեի՝ առաջին հերթին Ռուսաստանից։

Panorama.am-Շնորհակալ եմ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}