«Ժողովուրդ». Լավ բաներ չեն սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռուբլին արժեզրկված է: Արդյունքում հայաստանցի գործարարները, որոնք արտահանում են իրականացնում դեպի Ռուսաստանի Դաշնություն, հայտնվել են բարդ իրավիճակում:
Մասնագետների կանխատեսմամբ՝ վերջին օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով արտահանման ծավալները կարող են էականորեն նվազել: Բնականաբար, արժեզրկման այս նոր ալիքը լրացուցիչ մտահոգությունների տեղիք է տալիս և բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:
Այս պատճառով ՀՀ տնտեսվարողները, գործարարները, որոնք որ կապ ունեն ռուսական շուկայի հետ, կրում են հսկայական վնասներ: Հայաստանի այն տնտեսվարողները, հատկապես այս շրջանում գյուղմթերք արտահանողները, որոնք ինչ-որ ակնկալիքներ կամ սպասելիքներ ունեին ռուսական շուկայում իրենց ապրանքների իրացման հետ կապված, հիմա հայտնվել են բարդ իրավիճակում:
Մյուս կողմից՝ եթե այսպես շարունակվի, ապա դա նշանակում է նաև, որ մեծ ազդեցություն կունենա դեպի Հայաստան փոխանցվող գումարների վրա: Բացի այս, մասնագետների խոսքերով՝ ինչքան որ ռուբլու փոխարժեքն է ընկած, այդքան էլ մարդկանց գնողունակությունն է ընկել: Այնպես որ, լավ բաներ չեն սպասվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան