Էրդողան. Թուրքական ռմբակոծիչների խոցումը Սիրիայում կդիտարկվի ագրեսիա Ռուսաստանի կողմից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ագրեսիա կդիտարկի բոլոր այն իրավիճակները, երբ ռուսական զենիթահրթիռային համակարգի կողմից թուրքական ռմբակոծիչներ խոցվեն Սիրիայի երկնքում: Փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
«Մենք չենք ցանկանում տարածաշրջանում էսկալացիա և չենք ուզում այդ ամենում մասնակցություն ունենալ: Բայց նրանք, ովքեր Սիրիայի կողմը կբռնեն և կնպաստեն լարվածության աճին, կարծում եմ, այդ ամենի համար պատասխանատվություն կկրեն»,- նշել է Էրդողանը:
Աղբյուրի փոխանցմամբ, Էրդողանը հավելել է, որ նման միջադեպեր հնարավոր է լինեն, և «դրանք Թուրքիային կստիպեն հետագա միջոցներ ձեռնարկել և դա անխոս քննարկման ենթակա չի լինի»:
Անդրադառնալով Սիրիայում ռուսական զենիթահրթիռային С400 համակարգերի տեղակայմանը՝ Էրդողանը նշել է, որ Ռուսաստանը միշտ էլ Սիրիային զենք է մատակարարել, դեռ Ասադի հոր ժամանակներից սկսած:
«Ռուսաստանը միշտ էլ Սիրիային նման զենիթահրթիռային համակարգեր է տվել կամ վաճառել: Բացառված չէ, որ դա արդեն իսկ անցյալ տարի տեղի ունեցած լինի»,- նշել է Էրդողանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան