Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել և չեղարկվել
Մոսկվայի օդանավակայանները չեղարկել և հետաձգել են 161 չվերթ: Առավել շատ չեղարկվել են դեպի «Շերեմետևո»-ի թռիչքները՝ 61չվերթ: Նման վիճակագրություն կա Yandex.Schedules ծառայության տվյալներում։
Մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայանում 9 չվերթ է հետաձգվել և 58-ը չեղարկվել է։
«Դոմոդեդովո»-ում, ըստ վերջին տեղեկությունների, 8 չվերթ հետաձգվել է և 16-ը չեղարկվել։
«Շերեմետևո» օդանավակայանում նաև 9 չվերթ է հետաձգվել։ Դեպի «Ժուկովսկի» օդանավակայան չեղարկված կամ հետաձգված թռիչքներ չկան։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը նաև դադարեցրել է թռիչքները Ռուսաստանի հարավային օդանավակայաններում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Մեծ Բրիտանիային սպառնում է պատասխան քայլերով՝ «Աէրոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցների համար
- Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին