Ալի Ահմեդով. Ադրբեջանը պատրաստ է աջակցել Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածության թոթափմանը
Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են աջակցել Թուրքայի և Ռուսաստանի միջև լարվածության թոթափման գործին: «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը:
Վերջինս խոսքերով` ադրբեջանական կողմը երկու երկրների հետ բարեկամական հարաբերությունների շրջանակներում պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հանուն Թուրքիայի և Ռուսաստանի միջև անցանկալի լարվածության թոթափման:
«Ադրբեջանն իր ափսոսանքն ու մտահոգությունն է հայտնում Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածության սրման կապակցությամբ»,- նշել է Ալի Ահմեդովը:
Նրա խոսքով` Թուրքիան Ադրբեջանի համար հանդիսանում է «Եղբայրական պետություն և ռազմավարական դաշնակից:
Ռուսաստանը նույնպես, ըստ Ահմեդովի, Ադրբեջանի մտերիմ հարևանն է և իրենք չեն ցանկանում, որպեսզի Ադրբեջանի համար բարեկամ երկրների միջև լարվածությունը խորանա:
Ալի Ահմեդովը վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Անկարայի միջև լարվածության թոթափումը բխում է երկում երկրների շահերից և կարող է ծառայել տարածաշրջանում բացասական գործընթացների կանխարգելմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան