«Freedom House »-ի գնահատականներով՝ Արցախի համաթիվը 36 բալ է, իսկ Ադրբեջանինը՝ 9-ը. Արմեն Աշոտյան
«Անգամ Փաշինյանի դեմ տոլերանտություն, համակրանք, սեր ունեցող շրջանակներն ամեն ինչ չէ, որ կարողանում են, կամ ուզում են կեղծել, բայց եթե ավելի ազնիվ ու անկեծ լինենք՝ զեկույցում շատ ավելի լուրջ աղաղակող փաստեր պետք է ներառվեր և Հայաստանի թիվն ավելի ցածր պետք է լիներ»,-անդրադառնալով «Freedom House» միջազգային հասարակական կազմակերպության հրապարակած վերջին ցուցանիշներին՝ ֆեյսբուքյան ուղիղ կապի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ անցած տարվա համեմատ Հայաստանի ազատության ցուցանիշը չի փոխվել, և մնացել 55 միավոր:
Նկատելով, որ չնայած «Freedom House»-ը հասարակական կազմակերպություն է, բայց ակնհայտ քաղաքական նպատակներ է սպասարկում և ունի ամերիկյան հստակ քաղաքական գիծ՝ Աշոտյանը տեղեկացրեց, որ «Ազատությունը աշխարհում 2022 թ.» զեկույցը վերաբերում է 195 երկրի և 15 չճանաչված միավորի:
Նրա խոսքվ՝ զեկույցը նշանակում է, որ Հայաստանը նախկին տարիների պես դասվում է մասնակի ազատ երկրների խմբին:
«Երբ այս իշխանություններն այստեղ և այնտեղ գոռում էին, թե իրենք ժողովրդավարության փարոս, բաստիոն, վերնատուն են՝ ակնհայտ կեղծիք է, և զեկույցը դրա ևս մեկ ապացույց է»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը և շեշտեց, որ Սերժ Սարգսյանի օրոք էլ էր Հայաստանը դասվում է մասնակի ազատ երկրների շարքին, թեև ամերիկացիները ՀՀԿ-ի հանդեպ առանձնապես բարեհաճ չէին:
Ըստ Աշոտյանի՝ սա փաստում է, որ այն խոսքերը, թե Նիկոլ Փաշինյանն ազատություն է բերել երկրում՝ կատարյալ սուտ են, իսկ «ժողովրդական Բաստիոն» կարգախոսին հավատում են միայն Նիկոլը և իր շրջապատը:
Նա տեղեկացրեց, որ, որ Հայաստանը մասնակի ազատ խմբում ընդգրկված է Բանգլադեշի. Բուրկինա Ֆասոյի, Հոնդուրասի, Սալվադորի, Մոզանբիկի հետ, իսկ Սենեգալը մեզանից ավելի բարձր ցուցանիշ ունի:
ՀՀԿ փոխնախագահը հասարակության ուշադրությունը հրավիրեց զեկույցի այն հատվածին, որում ասվում է. «Արտահերթ խորհրդարանկան ընտրություններից հետո քաղաքական համակարգը թվում է, թե ինչ-որ մի չափով կայունացել է»:
Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ Փաշինյանն էլ հայտարարում է, թե դրանցով լուծվել է հանրապետության քաղաքական ճգնաժամը:
«Freedom House »-ի զեկուցում արձանագրված է, որ չնայած իշխանությունը խոստացել էր թուլացնել բիզնեսի ազդեցությունը քաղաքականության վրա, բայց երկու մեծահարուս ՔՊ ցուցակով մտել են ԱԺ:
ՀՀԿ փոխնախագահը նաև շեշտեց, որ զեկույցում ասվում է, որ Հայաստանը հակակոռուպցիոն ստանդարտների հետ համադրելի իշխանություննր չունի, իսկ խոսքի ազատության մասում արձանագրված է, որ նախորդ տարի 20 լրագրող բռնության են ենթարկվել և ընդունվել է զրպարտությունը քրեականացնող օրինագիծ:
Իր ֆեյսբուքյան եթերի վերջում Աշոտյանը տեղեկացրեց, որ «Freedom House »-ի հրապարակած ժողովրդավարության Արցախի համաթիվը 36 բալ է, իսկ Ադրբեջանինը՝ 9-ը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Կապենք ամրագոտիները։ Իսկ ավելի ճիշտ՝ արագ փոխենք «օդաչուին»
- «Ֆրիդըմ Հաուս»-ն առաջինն եղավ, որ կոշտ ձևով քննադատեց նիկոլականների կողմից «ծանր վիրավորանքի» խայտառակ քրեականացումը. Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին