Եթե կարողանում են դատավորի վրա այնպես ներազդել, որ չգա ընդհանուր ժողովին, այդպիսի դատավորը լուրջ խնդիրներ ունի. Արշակ Վարդանյան
«Թե դատավորները Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովին ինչու չէին եկել, այ դա է մի քիչ հետաքրքիր, ուրբաթ օրով այդ ի՞նչ նիստեր էին անհապաղ քննարկման ենթակա, որ չեն եկել և նվազագույն քվորումը չկարողացանք ապահովել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Ներկա էր ընդամենը 89 դատավոր:
Դիտարկմանը՝ երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անում է, որ դատավորները մարզերից չգան և քվորում չապահովվի, Ա. Վարդանյանն ասաց. «Եթե կարողանում են դատավորի վրա այնպես ներազդել, որ դատավորը չգա ընդհանուր ժողովին, այդպիսի դատավորը լուրջ խնդիրներ ունի։ Իսկ եթե օբյեկտիվ պատճառով է բացակայությունն, արդեն ասելիք չկա»։
Անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությանը կապված 39 կոռումպացված դատավորների հետ, Արշակ Վարդանյանն ասաց. «Ցանկին ծանոթ չէ՝ ովքեր են ընդգրկված, ինչ չափորոշիչներով կամ այդ ի՞նչ կոռուպցիա է՝ քաղաքական է, գումարային է...
Այդ հարցի հասցեատերը ես չեմ: Պարոն Ազարյանը համապատասխան հայտարարությամբ հանդես էր եկել, ԲԴԽ-ի ուշադրությունն էր հրավիրել այդ հանգամանքի վրա, որ ցանկացած հանրային ծառայող, այդ թվում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են դրսևորել վարքագծի որոշակի կանոններ, պահպանել այդ կանոնները: Արձագանքը որոշակիորեն կար, բայց ինձ, որպես դատավորի, չէր բավարարում, մի բան էլ այնտեղ դատավորներին էին առաջարկում, որ դուք այդ սահմանագիծը հանկարծ չանցնեք, կարող է դուք էլ խնդիրներ ունենաք վարքագծի հետ կապված»:
Հարակից հրապարակումներ`
- Կամ բարի եղիր և հրապարակիր դատավորների անուններ, որոնք կոռումպացված են, կամ մի նսեմացրու դատական իշխանության հեղինակությունը. Նախշքարյանը՝ նախարարին
- ԲԴԽ-ում հարցնում են՝ Դատավորների արտահերթ ժողով գումարելու համար 93 ստորագրողներից մեկը դո՞ւ ես, ինչի՞ ես ստորագրել. դատավոր Հարությունյան
- Փորձում են կոտրել դատական համակարգը. դատավոր Արման Հովհաննիսյան
- Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չի կայացել
- ԲԴԽ-ն պպահանջում է դատական իշխանության հասցեին քննադատական խոսքեր հնչեցնելիս լինել զուսպ
- ՄԻ պաշտպանի ինստիտուտը օրինակելի է դարձել ողջ աշխարհում․ ՀՀ Դատավորների միություն
- Ա. Ազարյանը ԲԴԽ-ին առաջարկում է բարձրացնել Կարեն Անդրեասյանին պատասխանատվության ենթարկելու հարցը
- Դավիթ Հարությունյան. Ընդունված օրենքը չեզոքացրել, վերացրել է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքը
- Վտանգված է դատական իշխանության անկախությունը. Դատավորների միություն