Բաքվի հետ համաձայնագրի ստորագրումը թույլ կտա ամրապնդել եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա Բաքվի և Մոսկվայի միջև կնքված համաձայնագիրը՝ ՀԱՊԿ-ի շրջանակում Մոսվայի և Հայաստանի միջև առկա պարտավորությունների վրա, ասաց․
«Մենք ելնում ենք այն բանից, որ այդ փաստաթղթի ստորագրումը ոչ մի դեպքում չի կարող խնդիրներ առաջացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, ոչ մի ուղղությամբ։ Մենք կհետևենք մեր երկկողմ հարաբերություններին՝ Երևանի մասով, որը մեր վաղեմի և մտերիմ դաշնակիցն է։ Մեր համոզմամբ, Բաքվի հետ համաձայնագրի ստորագրումը թույլ կտա ամրապնդել եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, այդ թվում ՝ անվտանգության, տնտեսական հումանիտար հարցերում համագործակցություն։
Ավելին ՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված վերանայում ենք երկկողմ իրավական դաշտը և այս համատեքստում, ներկա պահին Հայաստանի հետ նախատեսված է շուրջ 20 փաստաթուղթ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան