«Ժողովուրդ». Ո՞ւմ կամ ի՞նչ երևույթ էին քննադատում ուսադիր կրող անձինք, ովքեր մինչ այժմ էլ պաշտոնավարում են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ուղիղ մեկ տարի առաջ՝ նույն այս օրը, Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել, որում իր «վճռական բողոքն էր արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ»: Այն ժամանակ, հիշեցնենք, վերոնշյալ պաշտոնը Տիրան Խաչատրյանն էր զբաղեցնում:
Մի քանի տասնյակ զինվորականներ հիշյալ հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջել՝ նշելով. «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»:
Թե ինչ համբերություն նկատի ունեին զինվորականները, որոնցից շատերն, ի դեպ, մինչև այժմ էլ պաշտոնավարում են ՀՀ ԶՈւ-ում, խիստ անհասկանալի է: Ո՞ւմ կամ ի՞նչ երևույթ էին քննադատում ուսադիր կրող անձինք, եթե ցայօր հանդուրժում են մի մարդու, ում մի տարի առաջ ասում էին, թե «նրա իրականացրած անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ ԳՇ պետ է ազատում պատոնից, իր քիմքին հաճելի նոր նշանակումներ անում, բայց սպայական ուսադիր կրողները խիստ անհասկանալի նշանակումների հետ ասես առավել քան հաշտ են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան