Լավրով. Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ հայտարարում է, թե պատրաստ է քննարկել երկրի չեզոք կարգավիճակը։ Այդ մասին ուրբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հետևաբար, նա հիմա ձեզ ուղղակի սուտ է ասում, պարզ ասած՝ ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկել չեզոք կարգավիճակը»,- ասել է ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ Զելենսկին չի բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ, երբ առաջարկներ էր ներկայացվում տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար, և բաց է թողել հնարավորությունը։
«Մենք առաջարկել ենք անվտանգության ցանկացած տարբերակ: Այս մասին նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա ասել է՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումն անընդունելի է, բայց մենք ցանկանում ենք համատեղ բանակցությունների միջոցով, համատեղ ջանքերով փնտրել անվտանգության ապահովման այնպիսի տարբերակներ, որոնք կերաշխավորեն համապատասխան պայմաններ, համապատասխան հնարավորություններ և պահանջներ Ուկրաինայի, եվրոպական երկրների և, իհարկե, Ռուսաստանի համար։ Ուստի նախագահ Զելենսկու բաց թողնված հնարավորությունները քաջ հայտնի են, և այժմ պետք չէ այդ ամենը մեզ վրա բարդել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ռուս միլիարդատերերը մեր օրում կորցրել են գրեթե 40 մլրդ դոլար
- ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում շարքից հանել է 118 ռազմական օբյեկտ և խոցել է 5 ինքնաթիռ
- Զելենսկու գրասենյակում հայտարարել են չեզոք կարգավիճակի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին
- Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի մոտ գտնվող տարածքը
- Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մենակ է մնացել
- Մակրոնը Զելենսկու խնդրանքով զանգահարել է Պուտինին
- Զելենսկի. Մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել
- Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը հարկադրված միջոց է որակել
- Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի. Զելենսկի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան