«Հրապարակ». ՔՊ-ի միջոցով Մելիքսեթ Պողոսյանին փոխանցել են` պետք է հեռանա. նա որոշել է մինչև վերջին շունչը պայքարել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած որոշում է կայացվել, որ Սյունիքի մարզպետն ու տեղակալները պետք է հեռանան, անցած շաբաթ էլ մարզի ՔՊ-ի միջոցով մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին փոխանցել են, որ պետք է հեռանա, սակայն նա որոշել է մինչև վերջին շունչը պայքարել և դիմում գրելու փոխարեն իրեն գցել է գյուղեգյուղ։
Փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ այցելում է սահմանային համայնքներ, մարզպետարանը հաղորդագրություններ է տարածում, թե մարզում յուրաքանչյուր խնդիր՝ Մեղրիից մինչև Գորայք, մարզպետի ուշադրության կենտրոնում է, տեսանյութեր են հրապարակում, թե ինչպես են բնակիչները շփվում նրա հետ։ Մարզպետն ուզում է իշխանություններին ստիպել, որ հրաժարվեն իրեն ազատելու մտքից, քանզի մարզում ինքն ընդունելի պաշտոնյա է։ ՔՊ-ում ասում են՝ զուր ջանքեր են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան