Փետրվարի 24-ից Մոլդովա է մուտք գործել Ուկրաինայի 20 հազար քաղաքացի
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից Մոլդովա է մուտք գործել հարևան երկրի ավելի քան 20 հազար քաղաքացի, որոնցից 386-ը ապաստան է խնդրել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Մոլդովայի ՆԳՆ ղեկավար Աննա Ռեվենկոն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ժամը 14:00-ի (Մոսկվայի ժամանակով 15:00-ի) տվյալներով՝ ուրբաթ օրը հանրապետություն է մուտք գործել Ուկրաինայի շուրջ 20743 քաղաքացի, որից 4754-ը տարանցիկ են եղել, նրանք արդեն լքել են մեր տարածքը, նրանցից միայն 386-ն են խնդրել ապաստան տրամադրել մեր երկրում»,- ասել է նախարարը։
Առավոտյան ՆԳՆ-ն հայտնել է 16000 փախստականի մասին։
Մոլդովայի խորհրդարանը հինգշաբթի արտահերթ նիստում 60 օր ժամկետով երկրում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։ Ուկրաինացի փախստականների համար ժամանակավոր տեղավորման կենտրոններ են ստեղծվել Օկնիտայում, Պալանկայում և Քիշնևում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։