ՆԱՏՕ-ն վճռական կեցվածք չի ցուցաբերում Ուկրաինայի հարցում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների՝ Ուկրաինայի խնդրին վերաբերող հարցերին, հայտնում է ermenihaber-ը
Խնդրի առնչությամբ Եվրամիության դիրքորոշման անդրադառնալով՝ Էրդողանը նշել է, որ այս պահին ԵՄ-ն և արևմտամետ շրջանակները լուրջ վճռական դիրքորոշում չեն ցուցաբերում: Ըստ նրա դիտարկման՝ բոլորն Ուկրաինային լիուլի խորհուրդներ են տալիս, որով հնարավոր չէ, ինչ-որ բանի հասնել: Նա նշել է, որ խորհուրդներից այն կողմ որևէ քայլ չի արվում:
Այս համատեքստում անդրադառնալով փետրվարի 25-ին անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ Էրդողանը նշել է. «Գագաթնաժողովին քննարկելու ենք, թե ինչպիսի քայլերն են արվում, կամ պիտի անենք: Չպետք է լիուլի խորհուրդ տալ, դատապարտել և այս գործը վերածել Քարագյոզի ու Հաջիվաթ (թուրքական ստվերային թատրոնի կերպարներ) խնջույքի»:
Էրդողանը հույս է հայտնել, որ այսօր կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ավելի վճռական կեցվածք կլինի: Ըստ նրա՝ մինչև այս պահը դեռ հստակ դիրքորոշում և վճռականություն չի ցուցաբերվել, ինչը չի տեղավորվում ո՛չ բարեկամության և ո՛չ էլ համերաշխության տրամաբանության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Ինչո՞ւ է Արևմուտքն Ուկրաինան զիջում Ռուսաստանին
- Վերջին 400 տարվա ընթացքում Ուկրաինայում 1720 անգամ տեղի է ունեցել հրեաների ջարդ, իսկ Զելենսկին հրեա է. Հրանտ Բագրատյան
- Թալիբները կոչ են արել Ռուսաստանին և Ուկրաինային խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով
- Լավրով. Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին
- Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ռուս միլիարդատերերը մեր օրում կորցրել են գրեթե 40 մլրդ դոլար
- ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում շարքից հանել է 118 ռազմական օբյեկտ և խոցել է 5 ինքնաթիռ
- Պուտինի հետ զրույցում Ռայիսին նշել է՝ Ուկրաինայի ճգնաժամը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնվելու քաղաքականության արդյունքն է
- Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մենակ է մնացել
- Լուծելով ուկրաինական թնջուկը՝ Մոսկվան վերջնականապես հաստատվելու է որպես մաքինդերյան Հարթլենդի առանցք-երկիր. Վահե Դավթյան
- Զելենսկի. Մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել
- Ուկրաինայում, Դոնեցկում, Լուգանսկում հայերի շրջանում տուժածներ չկան․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
- Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի. Զելենսկի
- Խարկովում ռուսական տանկեր են ոչնչացվել. Ուկրաինայի ԶՈւ
- ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանում ուկրաինացիներին ոչինչ չի սպառնում.
- Թուրքիան ոչ միայն Հայաստանի, այլև Ուկրաինայի թշնամին է․ Իշխանյան
- Վրաստանի արձագանքը՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ
- Ըստ Էրդողանի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողությունը միջազգային իրավունքին հակասող քայլ է
- Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
- Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան