Զելենսկու գրասենյակում հայտարարել են չեզոք կարգավիճակի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի շուրջ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։
«Սակայն Ուկրաինան պետք է նաև ստանա անվտանգության երաշխիքներ»,- ասվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարության մեջ, գրում է UNIAN լրատվական գործակալությունը Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ վաղ թե ուշ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսություն է սկսվելու ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Նա նաև հայտարարել է, որ չի վախենում Մոսկվայի հետ քննարկել որևէ հարց։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, նա որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում ուկրաինական տարածքների օկուպացիան:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են գալիս ռազմական ենթակառուցվածքը: Գերատեսչությունից հավաստիացրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մենակ է մնացել
- Մակրոնը Զելենսկու խնդրանքով զանգահարել է Պուտինին
- Զելենսկի. Մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել
- Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը հարկադրված միջոց է որակել
- Ուկրաինայում, Դոնեցկում, Լուգանսկում հայերի շրջանում տուժածներ չկան․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
- Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի. Զելենսկի
- Զելենսկին Ավստրիայի կանցլերին ասել է՝ չգիտի որքան կդիմանա Ուկրաինան
- Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին