Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի մոտ գտնվող տարածքը
Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները հինգշաբթի ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի մոտ գտնվող տարածքը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Երեկ՝ փետրվարի 24-ին, Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի մոտ գտնվող տարածքի վրա»,- ասել է Կոնաշենկովը։
Նա նաև հավելել է, որ ատոմակայանի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմալ է, կայանի անձնակազմը շարունակում է նորմալ ռեժիմով սպասարկել իր օբյեկտները և վերահսկել ռադիոակտիվ իրավիճակը։
«Ռուս դեսանտայինների և ԱԷԿ-ի անվտանգության գումարտակի ուկրաինացի զինծառայողների համատեղ գործողությունները կայանի պաշտպանության համար երաշխիք են, որ ազգայնական կազմավորումները կամ այլ ահաբեկչական կազմակերպությունները չեն կարողանա օգտվել երկրում ստեղծված իրավիճակից՝ միջուկային սադրանք կազմակերպելու համար»,- ընդգծել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մենակ է մնացել
- Զելենսկի. Մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել
- Ուկրաինայում, Դոնեցկում, Լուգանսկում հայերի շրջանում տուժածներ չկան․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
- Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի. Զելենսկի
- Խարկովում ռուսական տանկեր են ոչնչացվել. Ուկրաինայի ԶՈւ
- ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանում ուկրաինացիներին ոչինչ չի սպառնում.
- ՌԴ-ի ու Ուկրաինայի ռազմական գերատեսչությունները հակասական տեղեկություններ են տրամադրում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին