Վրաստանում մեկ օրում գրացվել է կորոնավիրուսի 7 482 նոր դեպք, մահացել է 32 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 482 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում` փոխանցում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 35 583 թեստ, այստեղից 21 538-ը՝ հակագենի արագ թեստով և 14 045-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 21,03%, վերջին 14 օրը - 28,49%, վերջին 7 օրը -25,38%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 591 936 դեպք:
Ապաքինվել է ևս 14 603 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 462 572:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 32 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 16 054 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 811 285 պատվաստում, օրական՝ 2 532:
Կարանտինի ռեժիմում է 4 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 020-ը: