Ի պատասխան տարածաշրջանային սպառնալիքների, ՀՀ իշխանությունը գլխատեց Զինված ուժերի գլխավոր շտաբը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Տարածաշրջանային վերլուծության ժամանակ կարևորել էի ՀՀ և Արցախի անվտանգությունն ապահովող կառույցների հատուկ միջոցառումների իրականացման և զգոնության բարձրացման մասին։
Վստահ եմ, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը նաև մեր տարածաշրջանի համար կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։
Եվ ի՞նչ արեց ՀՀ իշխանությունը։ Այո՛, ի պատասխան տարածաշրջանային սպառնալիքների գլխատեց Զինված ուժերի գլխավոր շտաբը։
Պաշտոնից ազատվեց ԳՇ պետը, ԳՇ պետի ամենափորձառու տեղակալը և այդ փոփոխությունները տարածվեցին վարչության պետերի և ավելի ցածր օղակների վրա։
Ես չեմ քննարկում նոր նշանակվող կադրերին, որոնց գրեթե բոլորին ճանաչում եմ, խնդիրը տուրբուլենտ ժամանակաշրջանում կտրուկ կադրային շարժերի գնալն է։
Միաժամանակ անթույլատրելի եմ համարում, երբ տարբեր օղակներում կադրային ոչ մրցակցային իրավիճակի և սղության պայմաններում զինված ուժերում այսպիսի հաճախականությամբ կադրային փոփոխություններ են իրականացվում, որն ավելի շատ «կադրային ջարդ» է հիշեցնում։
Եթե սա է զինված ուժերի «բարեփոխում» ասվածը, ապա միանգամից արձանագրենք դրա վախճանը և մտածենք մեր հետագա քայլերի մասին»
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանին շատ մոտ աշխարհաքաղաքական հրդեհ է, որը մեզ էլ կարող է հասնել, Կ. Վրթանեսյան
- Ազատումներ՝ ՀՀ զինված ուժերում
- ԶՈՒ ԳՇ պետն ազատվել է պաշտոնից
- ՀՀ-ում և Արցախում զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին