Ֆրանսիան կարգելափակի եվրոպական պատժամիջոցների տակ հայտնված բոլոր ռուսաստանցիների հաշիվները
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արգելափակել ռուսաստանցիների բոլոր հաշիվները, որոնց նկատմամբ կիրառվել են եվրոպական պատժամիջոցներ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Որոշումը կկայացվի առաջիկա մի քանի ժամվա ընթացում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը՝ Փարիզում Եվրամիության տնտեսական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկից առաջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ես հանձնարարել եմ պետական ֆինանսների գլխավոր վարչությանը նույնականացնել այն ռուսաստանցիների բոլոր հաշիվները, որոնք այժմ գտնվում են եվրոպական պատժամիջոցների տակ։ Եվ մենք օգտագործում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ֆրանսիայում արգելափակենք Ռուսաստանի այն քաղաքական և տնտեսական գործիչների հաշիվները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ որոշումները կընդունվեն առաջիկա ժամերին։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, նա որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում ուկրաինական տարածքների օկուպացիան:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են գալիս ռազմական ենթակառուցվածքը: Գերատեսչությունից հավաստիացրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Մեծ Բրիտանիային սպառնում է պատասխան քայլերով՝ «Աէրոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցների համար
- Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները փետրվարի 25-ին պաշտոնապես կհաստատվեն
- Վրաստանը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
- Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական հինգ բանկի նկատմամբ
- Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են պատրաստել Ռուսաստանի բանկերի դեմ
- ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ լրջագույն պատժամիջոցների փաթեթ է պատրաստել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան