Ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման մասին հայտարարություններից հետո ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվել է և շարունակվում է արժեզրկվել։
Այսպիսով, ըստ Rate.am կայքի՝ այսօր ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 23-ի՝ ռազմական գործողությունների նախօրեի համեմատ նվազել է 0.55 դրամով:
Ժամը 10:15-ի դրությամբ, ՀՀ բանկերում ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 5.42 դրամ, առավելագույն գինը՝ 5.68 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 5.81 դրամ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ դոլարին, ապա, փոխարժեքը փետրվարի 23-ի համեմատ աճել է 2.20 դրամով։ Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում կազմում է 480 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 485 դրամ: Նշենք նաև, որ դոլարի առքի միջին գինը 478.62 դրամ է:
Ի տարբերություն դոլարի, եվրոյի փոխարժեքը նվազել է 5.03 նիշով և կազմում է 534.41 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին 8 տարիներին Ռուսաստանից տրասֆերտների զուտ ներհոսքը1.5 մլրդ դոլարից հասել է 464 մլն դոլարի. Վիլեն Խաչատրյան
- Ռուբլին արժեզրկվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան