Անկարան հիշեցրել է ռուսական նավատորմի իրավունքը՝ անցնելու թուրքական նեղուցներով, նույնիսկ երբ այն փակ է
Թուրքիան կարող է փակել Բոսֆորն ու Դարդանելի նեղուցը ռազմանավերի անցման համար, սակայն նույնիսկ այս իրավիճակում Ռուսաստանի Դաշնությունը իրավունք կունենա օգտագործել դրանք՝ նավատորմը բազա վերադարձնելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ուկրաինան մեզ պաշտոնական խնդրանք է ներկայացրել փակել նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար: Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները չափազանց պարզ և հստակ են: Մինչև այսօր Թուրքիան չի վարանել կատարել Մոնտրոյի կոնվենցիան: Երբ Թուրքիան պատերազմի կողմերից չէ, կարող է սահմանափակել ռազմանավերի անցումը նեղուցներով: Այնուամենայնիվ, Մոնտրոյի կոնվենցիան նաև նախատեսում է, որ պատերազմի մասնակից երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաները, և դա նրանց պետք է թույլ տալ»,-նախարարի խոսքերն է մեջբերել Hürriyet թերթը։
Չավուշօղլուի խոսքով՝ թուրք մասնագետներն ուսումնասիրում են այդ հարցը, և եթե «ռազմական դրությունը պաշտոնապես ընդունվի, ապա այդ գործընթացը կսկսվի»։ «Եթե մենք դա ընդունենք, ապա կարգելենք ռազմանավերի անցումը, բայց Ռուսաստանը իրավունք կունենա նավերը վերադարձնելու իրենց բազաները։ Իհարկե, այս ամենի համար Թուրքիան պետք է ռուսական հարձակումը որակի որպես «պատերազմ»,-պարզաբանել է հանրապետության ԱԳՆ ղեկավարը։
Հինգշաբթի օրը Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը կոչ է արել Անկարային սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը թուրքական նեղուցներով։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մենակ է մնացել
- Լուծելով ուկրաինական թնջուկը՝ Մոսկվան վերջնականապես հաստատվելու է որպես մաքինդերյան Հարթլենդի առանցք-երկիր. Վահե Դավթյան
- Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը հարկադրված միջոց է որակել
- Ուկրաինայում, Դոնեցկում, Լուգանսկում հայերի շրջանում տուժածներ չկան․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին