2022թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.1 %-ով. ՎԿ
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Ըստ վիճակագրության՝ 2022 թ. հունվարին 2021թ. հունվարի նկատմամբ գրանցվել է 15.4% տնտեսական ակտիվություն: Արդյունաբերական ապրանքի ծավալն աճել է 16.6 %-ով, շինարարությունը 3 %-ով, առևտրի շրջանառությոնը 11.5 %-ով, ծառայությունների ծավալը 21.2%-ով:
Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ 2022թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.1 %-ով, իսկ արդյունաբերական ապրանքների գները 9.0%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 19.2 %-ով:
Առանձնակի մեծ աճ է գրանցվել արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներում, որը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 60.4%-ով՝ որից արտահանումը՝ 53.2%-ով, իսկ ներմուծումը՝ 65 %-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան