Զելենսկին Ալիևի հետ խոսել է նավթի մատակարարումների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսել է Ուկրաինային նավթի և նավթամթերքի մատակարարման մասին և նշել է, որ «այժմ ամեն ինչ լավ կլինի»։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Ուկրաինայի լավ բարեկամ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևը, ում հետ ես խոսել եմ, որ մեր երկիրը նավթի պակաս ունի, նավթամթերքի պակաս կա, ամեն ինչ հեշտ չէ, բայց հիմա ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իր հետ զրույցում առաջարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ կազմակերպել։
«Ալիևն ու Էրդողանն առաջարկել են բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի հետ։ Սա կարելի է միայն ողջունել», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանն ու Զելենսկին քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը
- Բաքվի հետ համաձայնագրի ստորագրումը թույլ կտա ամրապնդել եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները․ Զախարովա
- ՆԱՏՕ-ն վճռական կեցվածք չի ցուցաբերում Ուկրաինայի հարցում. Էրդողան
- Ըստ Էրդողանի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողությունը միջազգային իրավունքին հակասող քայլ է
- Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան