Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայից տարհանելու խնդրանքով 2500 թուրքի դիմումների մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի 2,5 հազար քաղաքացիներ դիմել են դիվանագիտական ներկայացուցչություններ՝ Ուկրաինայից տարհանվելու խնդրանքով։ Լուրը հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն
«Ուկրաինայից տարհանումը սկսվել է, մենք որոշել ենք մեր քաղաքացիներին տեղափոխել ցամաքային ճանապարհով, վաղվանից կարագացնենք գործընթացը, տարհանման համար դիմել է 2 հազար 500 քաղաքացի, մինչ հակամարտությունը Ուկրաինայում ապրում էր 20 հազար քաղաքացի, այժմ՝ 15-16 հազար»,-ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո․ ՄԻՊ
- Փետրվարի 24-ից Մոլդովա է մուտք գործել Ուկրաինայի 20 հազար քաղաքացի
- ՆԱՏՕ-ն վճռական կեցվածք չի ցուցաբերում Ուկրաինայի հարցում. Էրդողան
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան