Իրանը հայտնում է, որ մինչև 20% կհարստացնի ուրանը, եթե անգամ վերադառնա միջուկային գործարքին
Իրանը մտադիր է ուրանը հարստացնել մինչև 20%, եթե անգամ վերադառնա միջուկային գործարքին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Հարստացումը այս պահին իրականացվում է մինչև 60%, ինչը դրդեց Արևմուտքին արագացնել բանակցային գործընթացը»,-ասել է նա և հավելել. «Եթե պատժամիջոցները չեղարկվեն, հարստացումը կշարունակվի մինչև 20%»։
Իրանը սկսել է ուրանի մինչև 60% հարստացումը՝ ի պատասխան 2021 թվականի ապրիլի 11-ին Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում դիվերսիաների, որոնք, ըստ Թեհրանի, իրականացրել են Իսրայելը։ Իրանի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ հարստացումն իրականացվում է խաղաղ նպատակներով և ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո։ 2015 թվականին հաստատված միջուկային համաձայնագրի համաձայն՝ Իրանն իրավունք ունի հարստացնել ատոմը մինչև 3,67 % ոչ ավելի։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը կարող է Ֆրանսիային որպես միջնորդ դիտարկել միջուկային գործարքի շուրջ բանակցություններում
- Իրանի միջուկային գործարքը` նախագահական ընտրություններից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին