Ուկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Ուկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում։
Ուկրաինայում պատերազմ է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե տեղեկություն չունի հնարավոր զոհերի և վիրավորների մասին։ Բայց՝ մի հատ լավատեսական նոտա տալիս է՝ որ բան իմանան՝ մեզ կտեղեկացնեն։
Այս պահի դրությամբ ամենալարված իրավիճակը Խարկով, Մելիտոպոլ, Խերսոն քաղաքներում է, որտեղ ռազմական ակտիվ գործողություններ են ընթանում։
Երեկ, երբ զրուցում էի Մելիտոպոլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նրանք հաստատեցին, որ ռուսական դեսանտն արդեն Մելիտոպոլում է։
Թե ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը և Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար, ես չգիտեմ, սակայն հայ համայնքն ինքն ակտիվորեն ինքնակազմակերպվում է և այս պահին, ինչպես ինձ փոխանցեց Տեր Մարկոս Սրբազանը՝ մեր բազմաթիվ հայրենակիցներ ապաստան են գտել Խարկովի հայկական եկեղեցում, ինչպես նաև մի քանի այլ քաղաքների հայկական եկեղեցիներում։
Ավելին, Ուկրաինայի հայ համայնքի մեծահարուստները, որոնք Կիևում և այլ քաղաքներում ունեն ռեստորաններ, սրճարաններ և այլ հաստատություններ, գրեթե բոլորի նկուղային հարկերը տրամադրված են մեր հայրենակիրցներին՝ կանանց, ծերերին և երեխաներին՝ որպես բունկեր։
Այս պահին ռուսական զորամիավորումները արևմուտքից շրջափակել են Կիևը, իսկ Կիևում մեր համայնքը մեծաթիվ է։
Զոհ կամ վիրավոր Ուկրաինայի հայ համայնքի քաղաքացիական բնակչության շրջանում, բարեբախտաբար, չկա։
Պատերազմը, ցավոք, շարունակվում է և ես պարբերաբար տեղեկություն կտրամադրեմ Ուկրաինայում հայ համայնքի վիճակի վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Կիևի քաղաքապետը հայտնել է քաղաքի պաշտպանական փուլի մասին
- Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո․ ՄԻՊ
- Փետրվարի 24-ից Մոլդովա է մուտք գործել Ուկրաինայի 20 հազար քաղաքացի
- Ուկրաինայում, Դոնեցկում, Լուգանսկում հայերի շրջանում տուժածներ չկան․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
- Դոնեցկում և Լուգանսկում 7-10 հազար հայ է ապրում. Տեր Նարեկ քահանա Ամիրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան