Զելենսկին համաձայնել է Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության և հրադադարի մասին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն ասել է, որ «այս ժամերին խորհրդակցություններ են ընթանում բանակցությունների ժամանակի և վայրի շուրջ»։
«Մենք պետք է հերքենք այն պնդումները, թե հրաժարվել ենք բանակցություններից: Ուկրաինան պատրաստ էր և պատրաստ է խոսել հրադադարի և խաղաղության մասին: Սա մեր մշտական դիրքորոշումն է: Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին: Հենց այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի և ժամանակի շուրջ։ Որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի շատ հնարավորություններ կլինեն նորմալ կյանքը վերականգնելու»,- ուրբաթ նա գրել է ֆեյսբուքում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների։ Ավելի ուշ նա ասել էր, որ ուկրաինական կողմը, ի պատասխան Բելառուսի մայրաքաղաքում բանակցություններ վարելու գաղափարին, առաջարկել է Վարշավան, իսկ հետո ընդհատել կապը։
Հարակից հրապարակումներ`
- Գիշերը Կիևում ընթացել են փողոցային մարտեր, լսվել են կրակոցներ և պայթյուններ. WP
- Զելենսկին ԵՄ առաջնորդներին ասել է, որ հնարավոր է՝ վերջին անգամ են իրեն կենդանի տեսնում.ԶԼՄ-ներ
- Զելենսկին մերժել է Կիևից հեռանալու ԱՄՆ առաջարկը. WP
- Կիևի քաղաքապետը հայտնել է քաղաքի պաշտպանական փուլի մասին
- Զելենսկիին համոզել են բանակցել Ռուսաստանի հետ
- CNN. Զելենսկին տեղափոխվել է բունկեր
- Զելենսկին Պուտինին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ
- Զելենսկին, Սաակաշվիլին և Փաշինյանը կարծես երկվորյակ եղբայրներ լինեն. Տիգրան Քոչարյան
- Լավրով. Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին
- Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մենակ է մնացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան