«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի որդին ամենայն հավանականությամբ կդառնա Աջափնյակի թաղապետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը թաղապետերի փոփոխություններ է սկսում, տեղեկություններ կան, որ Աջափնյակի թաղապետի պաշտոնում դիտարկում են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդու՝ Հովսեփի թեկնածությունը, որն անցած տարի հունիսին նշանակվեց թաղապետի տեղակալ։
Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ չի խառնվում որդու գործերին և տեղեկություն չունի այդ մասին։ Որդու փոխթաղապետ նշանակվելու առիթով էլ էր նա գրեթե նույնն ասել, որ որդին 2017-ից ՔՊ-ի ակտիվ անդամ է, աշխատել է թաղապետարանի իրավաբանական բաժնում, ղեկավարությունը ճանաչում է նրան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան