26.02.2022. Կորոնավիրուսի 631 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 25-ին կատարվել է 4183 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 631 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1463 հիվանդ, գրանցվել է մահվան 22 դեպք։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 26-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 423 դեպք, որոնցից 399 704 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9681 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8433 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1605 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 16 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 888 510 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 25.02.2022. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն անցավ 10 հազարը
- 24.02.2022. Կորոնավիրուսի 764 նոր դեպք է գրանցվել, մահացել է 17 քաղաքացի
- 23.02.2022. Հայաստանում կորոնավիրուսով 29 մարդ է մահացել
- 22.02.2022. Կորոնավիրուսի 753 նոր դեպք է գրանցվել, մահացել է 19 քաղաքացի
- 21.02.2022. Կորոնավիրուսի 293 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի
- 20.02.2022. Կորոնավիրուսի 700 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի
- 19.02.2022. Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 30 մարդ է մահացել