ՌԴ ԿԲ-ն հետաձգել է միասնական արժույթին անցնելու գործընթացը ԵՏՄ տարածքում
«Միասնական արժույթի ներդրման հարցի քննարկման համար նախապես պահանջվում է ավարտին հասցնել ԵԱՏՄ-ի շրջանակներում տնտեսական միության ստեղծման գործընթացը՝ ապահովելով ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը նրա տարածքում»,- նշել է ՌԴ կենտրոնական բանկի ներկայացուցիչը:
Այսպիսով՝ ՌԴ կենտրոնական բանկը որոշել է հետաձգել ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրման մշակման գործընթացը: Ռուսական «Պլաս» ամսագրի փոխանցմամբ՝ տեղեկությունը կենտրոնական բանկի մամլո ծառայությունից է:
Ըստ հաղորդման՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում միասնական արժույթի ներդրման համար նախևառաջ պետք է ԵՏՄ անդամ հանդիսացող երկրների կենտրոնական բանկերի միջև փոխհամաձայնության ձեռք բերում, համատեղ ֆինանսավարկային, մաքսային քաղաքականություն արտարժույթի համաձայնեցված փոխարժեք և այլն:
Նշենք, որ Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015թ. մարտին կարգադրել է ՌԴ կենտրոնական բանկին և երկրի կառավարությանը դիտարկել և մշակել ԵԱՏՄ-ի շրջանակներում միասնական արժույթի ներդրման հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան