Սիմֆոնիկ նվագախումբի հետ ելույթ կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Դիանա Ադամյանը
Մարտի 3-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու դասական երաժշտության երեկոյի։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող, ինչպես նաև միջազգային այլ մրցույթների դափնեկիր, ջութակահար Դիանա Ադամյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ համերգային ծրագրում կներկայացվեն Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը և Ժորժ Բիզե/Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն սյուիտը»։
Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։