Նազիկ Ավդալյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 14-րդ տեղը
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում շարունակվում է աշխարհի ծանրամարտի առաջնությունը: Կայացել են նաև 69 կգ քաշային ծանրորդների կանանց «A» խմբի մրցելույթները: Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը հանդես էր գալիս «B» խմբում, որտեղ զբաղեցրել էր 4-րդ տեղը: «A» խմբում մրցելույթից հետո նա զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 22:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան