ԱԴԾ. Ուկրաինայից արձակած արկեր են ընկել Ռոստովի մարզի Միլլերովսկի շրջանում
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով Ռոստովի մարզի Միլլերովսկի շրջանում Ուկրաինայից բաց թողած արկեր են ընկել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով գերատեսչության Հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
«Փետրվարի 26-ին ՌԴ ԱԴԾ Ռոստովի մարզի սահմանային տնօրինությունը արձանագրել է Ուկրաինայից կրակոցներ և երեք 120 միլիմետրանոց արկ է ընկնել Ռուսաստանի Դաշնության տարածքում Միլլերովսկի շրջանի Նիժնեկամիշինսկի բնակավայրի մոտ»,-հայտնել են գերատեսչությունից։ .
ԱԴԾ-ի տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան