Զելենսկին մերժել է Կիևից հեռանալու ԱՄՆ առաջարկը. WP
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ վաղ առավոտյան հայտարարել է, որ Ռուսաստանը նրան նշել է որպես «թիրախ N 1»՝ մատնանշելով, որ ինքը վտանգի տակ է։ Այս մասին գրում է theweek.in կայքը։
The Washington Post-ը գրել է, որ Զելենսկին շաբաթներ շարունակ զգուշացվել է ԱՄՆ-ի կողմից՝ իրեն ուղղված սպառնալիքների մասին։ Հրատարակությունը հայտնում է, որ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Ջ. Բերնսը, ով հունվարին հանդիպել է Զելենսկու հետ, նախազգուշացրել է Ուկրաինայի նախագահին։
Քանի որ մարտերը շարունակվում են Կիևին մոտ, ԱՄՆ-ն, ըստ երևույթին, պատրաստ է օգնել Զելենսկու տարհանմանը:
«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է օգնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հեռանալ Կիևից, որպեսզի, ըստ ԱՄՆ-ի և ուկրաինացի պաշտոնյաների, խուսափի ռուսական զորքերի առաջխաղացման դեպքում գերեվարվելուց կամ սպանվելուց։ Սակայն մինչ այժմ նախագահը հրաժարվում է գնալ»,- գրում է The Washington Post-ը
korrespondent.net-ը նույնպես, հղում անելով The Washington Post-ին, գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է անհրաժեշտության դեպքում իրեն Կիևից տարհանելու ԱՄՆ կառավարության առաջարկից։ «ԱՄՆ-ի առաջարկը, իբր, եկել է ռուսական զորքերի կողմից Զելենսկու լիկվիդացումից կամ գերեվարումից խուսափելու համար։ Ուկրաինայի նախագահը հրաժարվել է Կիևից հեռանալու առաջարկից»,- գրում է korrespondent.net-ը։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին տեսագրել էր, որ ինքը և իր համախոհները գտնվում են Կիևում և պաշտպանում են Ուկրաինան։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ԵՄ առաջնորդներին ասել է, որ հնարավոր է՝ վերջին անգամ են իրեն կենդանի տեսնում.ԶԼՄ-ներ
- Զելենսկիին համոզել են բանակցել Ռուսաստանի հետ
- CNN. Զելենսկին տեղափոխվել է բունկեր
- Զելենսկին Պուտինին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ
- Զելենսկին, Սաակաշվիլին և Փաշինյանը կարծես երկվորյակ եղբայրներ լինեն. Տիգրան Քոչարյան
- Լավրով. Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին
- Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մենակ է մնացել
- Բլինկեն. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են հետ մղել դաշինքի արևելյան թևին ուղղված ագրեսիաները
- Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի. Զելենսկի