Վարդևանյան. ՍԴ-ն մեր դիմումը վարույթ Է ընդունել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
«Փետրվարի 15-ին հերթական դիմումն էինք ներկայացրել Սահմանադրական դատարան, որը վերաբերում էր Արդարադատության նախարարության դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությանը: Դիմելու սահմանադրական խնդիրներից, միջազգային կառույցների կարծիքն անտեսելուց բացի, չափազանց կարևոր է որ այդ լիազորության երկակի ստանդարտների հնարավորությանը վերջ տրվի: Սահմանադրական դատարանը մեր այս դիմումը ՎԱՐՈւՅԹ Է ընդունել, հետևաբար.
1) Արդարադատության նախարարության հարուցած վարույթները ենթակա են ԲԴԽ-ի կողմից (Ջհանգիրյան) կասեցման մինչ ՍԴ որոշումը,
2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է լինի իրապես ակտիվ, այդ թվում ՎԱՐՈւՅԹ հարուցի այն դատավորների նկատմամբ ովքեր անհարգելի պատճառով չէին ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովին»։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ում հարցնում են՝ Դատավորների արտահերթ ժողով գումարելու համար 93 ստորագրողներից մեկը դո՞ւ ես, ինչի՞ ես ստորագրել. դատավոր Հարությունյան
- ԲԴԽ-ն պպահանջում է դատական իշխանության հասցեին քննադատական խոսքեր հնչեցնելիս լինել զուսպ
- Ա. Ազարյանը ԲԴԽ-ին առաջարկում է բարձրացնել Կարեն Անդրեասյանին պատասխանատվության ենթարկելու հարցը
- ԲԴԽ-ին՝ որպես սահմանադրական մարմին, հարիր չէ խոսելը առանց փաստերի ու առանց բովանդակային պարզաբանման. ՄԻՊ
- ԲԴԽ-ն արձագանքել է Արման Թաթոյանի հայտարարություններին
- Գագիկ Ջհանգիրյանն ու Կարեն Անդրեասյանը հրաժարվել են ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով. Վարդևանյան
- ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի. Վարդևանյան
- Դատավորներ. Մտահոգիչ է տեսչական մարմնի միջամտությունը դատարանների և ԲԴԽ գործունեությանը