Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել, որով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին լիազորում է Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրել։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նման փաստաթղթի մասին ուրբաթ օրը հայտարարվել է Սպիտակ տունը։
«Սույնով ես լիազորում եմ պետքարտուղարին՝ Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու: Իրավասությունները՝ որոշելու, թե արդյոք մինչև 250 միլիոն դոլարի օգնության տրամադրումն բավարար է Ուկրաինային։ Միացյալ Նահանգների անվտանգության շահերից ելնելով, իրավասությունը տալ ուղղելու մինչև 350 միլիոն դոլար ընդհանուր գումարը պաշտպանության նախարարությանը՝ պաշտպանական միջոցների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կրթության և վերապատրաստման տեսքով»,-ասվում է փաստաթղթում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը, ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսից լրացուցիչ 6,4 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինային և մի շարք այլ երկրներին, ինչպես նաև Պենտագոնի կարիքների համար օգնություն ցուցաբերելու համար։ Ենթադրվում է, որ այդ գումարից 2,9 մլրդ դոլարը կուղղվի Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելուն, ինչպես նաև անվտանգության ոլորտում Կիևին, մերձբալթյան երկրների իշխանություններին, Լեհաստանին և մի շարք այլ պետություններին: Միջոցները նախատեսված են կայունացնելու տնտեսական իրավիճակը, սննդամթերքի գնումները։ Ըստ պլանի՝ 3,5 միլիարդ դոլար կհատկացվի Պենտագոնի կարիքների համար՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։
Ավելի վաղ ուրբաթ օրը դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը (Դելավեր) կոչ արեց առնվազն 10 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայի իրադարձությունների հետևանքների դեմ պայքարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայից տարհանելու խնդրանքով 2500 թուրքի դիմումների մասին
- Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո․ ՄԻՊ
- Ստեփան Դանիելյան. Ինչո՞ւ է Արևմուտքն Ուկրաինան զիջում Ռուսաստանին
- Լավրով. Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին
- Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ռուս միլիարդատերերը մեր օրում կորցրել են գրեթե 40 մլրդ դոլար
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան