Գառնիում կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, փետրվարի 28-ին ողջ օրը, կհնչեն լեհ հանճարեղ կոմպոզիտոր Ֆեդերիկ Շոպենի շքեղ ստեղծագործությունները։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ միջոցառումը նվիրված է անվանի կոմպոզիտորի ծննդյան 212-ամյակին։
Վիրտուոզ դաշնակահարի ստեղծագործություններն առանձնանում են իրենց քնարականությամբ՝ ունկնդրին փոխանցելով ռոմանտիկ երաժշտության ամենանուրբ հնչյունները։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 13․00-ին։