Գերմանիայից հայտնում են, որ SWIFT-ից ՌԴ-ի անջատումը բացասաբար կանդրադառնա մարդասիրական ոլորտի վրա
Միջազգային բանկային փոխանցումների SWIFT համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումը բացասաբար կանդրադառնա մարդասիրական խնդիրների և անհատների վրա, պատժամիջոցները պետք է թիրախավորվեն: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի (OA) գործադիր տնօրեն Մայքլ Հարմսը։
Արևելյան կոմիտեն միավորում է գերմանական ընկերությունները, որոնք գործում են Արևելյան Եվրոպայում և հետխորհրդային տարածքում։
«Ես կասեի, որքան թիրախային, այնքան լավ: SWIFT-ի անջատում չի արվել ոչ թե այն պատճառով, որ այն շատ է ազդում Գերմանիայի տնտեսության վրա, այլ այն պատճառով, որ դա նման է գորգային ռմբակոծության։ «Այն կանդրադառնա շատ անհատների և հումանիտար թեմաներին: Դժվար է տարբերել, թե ինչին կհարվածեն: Դրա համար էլ ես ասացի. նպատակային պատժամիջոցները միշտ ավելի լավ են»,-ասել է հարմսը DLF ռադիոկայանի ուղիղ եթերում:
Ռուսաստանին SWIFT-ից անջատելու որոշումը կկայացվի մի քանի օրվա ընթացքում, ինչի մասին հայտնել էին լրատվամիջոցները՝ վկայակոչելով եվրոգոտու կենտրոնական բանկերից մեկի ղեկավարին։
Հարակից հրապարակումներ`
- Մեդվեդև. Պատժամիջոցները կարող են ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունն ընդհատելու պատճառ դառնալ
- Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ
- Ղարիբաշվիլի. Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- Ֆրանսիան կարգելափակի եվրոպական պատժամիջոցների տակ հայտնված բոլոր ռուսաստանցիների հաշիվները
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին