Sputnik V-ի վերաբերյալ Իտալիայի որոշումը Գինցբուրգը համարում է զուտ քաղաքական
«Գամալեա» համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի հետ համագործակցությունը դադարեցնելու Իտալիայի իշխանությունների որոշումը զուտ քաղաքական է, դա կթուլացնի համաշխարհային ջանքերը համաճարակի դեմ պայքարում։ Ռիա նովոստիին ասել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
Ավելի վաղ la Repubblica թերթը հայտնել էր, որ Իտալիայի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը որոշել է դադարեցնել համագործակցությունը ռուսական «Գամալեա» համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ։
«Իտալական կողմից ես որևէ տեղեկություն չունեմ: Եթե դա տեղի է ունեցել, սա զուտ քաղաքական որոշում է: Ցավոք, դա կթուլացնի համավարակի դեմ պայքարի ընդհանուր համաշխարհային ջանքերը»,- ասել Գունցբուրգը:
Նա նշել է, որ բոլոր տվյալներով և իտալական կողմի համաձայն՝ Sputnik V- ն ամենահաջող, արդյունավետ պատվաստանյութն է հատկապես հարուցչի փոփոխվող հակագենային կազմի առումով։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմամբ՝ Ռուսաստանը չի մասնակցի մրցույթին
- «Քարնեգի հոլը»-ը չեղարկել է Գերգիևի և Մացուևի ելույթները
- ԵՄ իշխանություններն արգելել են թռիչքներն Ուկրաինայի օդային տարածքում
- Ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա
- Air Astana-ն կարող է դադարեցնել դեպի Ուկրաինա թռիչքները
- ԱՀԿ-ն հայտարարել է Sputnik V-ի ճանաչման առաջընթացի մասին
- ԱՀԿ-ն հայտնել է «Sputnik V» պատվաստանյութին հավանություն տալու աշխատանքների մասին
- ԱՀԿ-ն բացատրել է Sputnik V պատվաստանյութի ճանաչման ձգձգումը
- Իտալիան կնպաստի արագացնել «Sputnik V»-ի ճանաչումը Եվրամիությունում
- ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանն արգելվել է ազատ տեղաշարժվել Ստարսբուրգում Sputnik V-ի պատճառով
- ԱՀԿ -ն կասեցրել է Sputnik V-ի հաստատումը