Մեդվեդև. Պատժամիջոցները կարող են ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունն ընդհատելու պատճառ դառնալ
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ հակառուսական պատժամիջոցները կարող են լինել դրանք սահմանած պետությունների հետ հարաբերությունների վերջնական վերանայման պատճառ։
«Պատժամիջոցները կարող են հիանալի առիթ հանդիսանալ այն պետությունների հետ հարաբերությունների վերջնական վերանայման համար, որոնք դրանք սահմանել են»,-ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին շաբաթ օրը գրել է Մեդվեդևը VKontakte-ի իր պաշտոնական էջում։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները ոչինչ չեն փոխի և Դոնբասի պաշտպանության օպերացիան կիրականացվի։ «Այս հրաշալի արգելքները, իհարկե, ոչինչ չեն փոխի, այդ թվում՝ Դոնբասը պաշտպանելու համար ռազմական գործողություն իրականացնելու որոշումը, այն հասկանում են նույնիսկ պետդեպարտամենտի անքաղաքավարի մարդիկ»,-գրել է քաղաքական գործիչը։ Նա ընդգծել է, որ օպերացիան կիրականացվի մինչև վերջ, քանի դեռ ձեռք չենք հասել այն բոլոր արդյունքներին, որոնց մասին խոսել է Ռուսաստանի նախագահը։ «Ոչ ավել, ոչ պակաս»,-ասել է Մեդվեդևը։
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալն ընդգծել է, որ դա տեղի կունենա նույն կերպ, ինչպես եղավ նմանատիպ իրավիճակում 2008 թվականին»։
Մեդվեդևը հեգնանքով է մեկնաբանել ՌԴ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների դեմ պատժամիջոցների կիրառումը։ «Ահա ես գրեթե խուճապի մեջ եմ գրում այս տեքստը, ամոթ է, իսկ հիմա ի՞նչ ենք անելու»-գրել է նա հեգնանքով։ Քաղաքական գործիչն ընդգծեց, որ ոչ ինքը, ոչ իր ընտանիքի անդամները արտասահմանում հաշիվներ կամ ունեցվածք չեն ունեցել ու չունեն։
Մեդվեդևի խոսքով՝ «բոլոր խելացի մարդկանց համար դա ակնհայտ է՝ պատժամիջոցներն առասպել են, հորինվածք, խոսք»։ «Ես խորապես անտարբեր եմ դրսում իրավունքների այս լայնորեն գովազդվող սահմանափակումների նկատմամբ: Կարող եմ ավելի խիստ ասել, բայց ես ձեռնպահ կմնամ»,-նկատել է նա և հավելել. «Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, և դրանով ամեն ինչ ասված է»: Քաղաքական գործիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատժամիջոցներն ընդունվում են հասկանալի պատճառով՝ «քաղաքական իմպոտենցիայից, որը բխում է Ռուսաստանի կուրսը փոխելու անկարողությունից, ինչպես նաև՝ իրենց ամոթալի որոշումները արդարացնելու համար, ինչպիսին էր վախկոտ փախուստը Աֆղանստանից»։
«Բայց, ընհանուր հաշվով, ԱՄՆ-ի և ԵՄ-ի մեր գործընկերներն ապրեն… Ոչինչ չի կոնսոլիդացնում իշխանությունը, կառավարման էլիտաները և, մեծ հաշվով, մեր երկրի քաղաքացիներին, քան սերը ամերիկացիների և եվրոպացիների նկատմամբ: Այնպես որ, սպասեք»,-եզրափակել է Մեդվեդևը։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնն հայտնել է, որ պատերազմը երկար է տևելու
- Մոտ 30 երկիր համաձայնել է զենք մատակարարել Ուկրաինային
- Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ
- Ղարիբաշվիլի. Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
- Ռոսպոտրեբնադզորը սահմանափակել է Թուրքիայից պղպեղի, նռան և խաղողի ներկրումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան