Զելենսկին ԵՄ առաջնորդներին ասել է, որ հնարավոր է՝ վերջին անգամ են իրեն կենդանի տեսնում.ԶԼՄ-ներ
Վլադիմիր Զելենսկին տեսազրույցի ժամանակ ԵՄ առաջնորդներին ասել է, որ «սա կարող է լինել վերջին անգամ, երբ իրեն կենդանի են տեսնում»: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Financial Times-ին և Axios-ին։
«Անցած գիշեր տեսակապի ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է ԵՄ առաջնորդներին. «Սա կարող է լինել վերջին անգամը, երբ դուք ինձ կենդանի եք տեսնում»,-ասել է պարբերականի թղթակից Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով երկու աղբյուրները:
FT հրատարակությունը պնդում է, որ Զելենսկին ԵՄ առաջնորդների հետ զրույցի ժամանակ ասել է, որ «չգիտի, թե երբ կկարողանա նորից խոսել նրանց հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո․ ՄԻՊ
- Թալիբները կոչ են արել Ռուսաստանին և Ուկրաինային խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով
- Լավրով. Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին
- Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ռուս միլիարդատերերը մեր օրում կորցրել են գրեթե 40 մլրդ դոլար
- Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մենակ է մնացել
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին