Թալիբները պատրաստվում են աղջիկներին թույլատրել սովորել դպրոցներում
Թալիբները ցուցադրել է իրենց պատրաստակամությունը թույլ տալ աղջիկներին վերադառնալ դպրոց: Ինչպես հայտնում է The Globe and Mile-ը՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավար Քեթրին Ռասելը։
«Թալիբանը մեզ հասկացրել է, որ իրենք նման մտադրություն ունեն, և մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա»,-ասել է Ռասելը:
Նրա խոսքով՝ աֆղան աղջիկները կարող են դպրոց վերադառնալ արդեն մարտի 21-ին, սակայն ՄԱԿ-ի ներկայացուցիչը չի բացառել, որ տարբեր հանգամանքներ ու պայմաններ կարող են խանգարել դրան։
Աֆղանստանում թալիբների զինյալների իշխանության գալուց հետո յոթերորդ դասարանից հետո աղջիկներին փաստացի արգելում են դպրոց հաճախել։ Աղջիկների կրթության վերադարձը միջազգային հանրության հիմնական պահանջներից մեկն է թալիբների վարչակարգին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան