Լատվիայի ԱԳՆ-ն Բասկովին ներառել է սև ցուցակում
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովին սև ցուցակ է մտցրել «Ուկրաինայի դեմ ագրեսիային» աջակցելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դիվանագետի Twitter-ի օգտահաշվին։
«Ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Նիկոլայ Բասկովը ներառված է Լատվիայի Հանրապետության անցանկալի անձանց ցուցակում: Պատերազմի քարոզչությունը և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային աջակցությունն անընդունելի են Լատվիայի համար»,-գրել է դիվանագետը։
Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտական դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ ԵՄ նոր սև ցուցակում ընդգրկված է Ռուսաստանի 26 քաղաքացի, որը փետրվարի 25-ին հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական իրադարձությունների ֆոնին YouTube-ից հեռացվել են մի քանի հարյուր ալիքներ և հազարավոր տեսանյութեր
- Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ
- Ուկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում. Նաիրա Զոհրաբյան
- Ղարիբաշվիլի. Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- Ֆրանսիան կարգելափակի եվրոպական պատժամիջոցների տակ հայտնված բոլոր ռուսաստանցիների հաշիվները
- Ռուսաստանը Մեծ Բրիտանիային սպառնում է պատասխան քայլերով՝ «Աէրոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցների համար
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան